Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանը «պատերազմում» է Արցախի խաչքարերի դէմ

Արցախում իրականացւած ցեղասպանական գործողութիւններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց յետոյ, Ադրբեջանը պատերազմ է յայտարարել հայկական արժէքներին։ Այս մասին գրում է Արցախի Հանրապետութեան Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութեան «Ֆէյսբուք»-եան էջը։

«Ադրբեջանցիները այս անգամ աւերել են Մարտակերտ քաղաքի Դանիէլ Վարուժանի փողոցում գտնւող Յարութ Բաբայեանի եւ Գարիկ Մնացականեանի յիշատակն յաւերժացնող խաչքար-յուշաղբիւրը։ Այն կանգնեցւել էր 2021 թւականի հոկտեմբերին Յարութ Բաբայեանի հօր՝ Ռաշիդ Բաբայեանի մտայղացմամբ ու անձնական միջոցներով»,- ահազանգում են Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւնից։

Առնչւող Յօդւածներ

Back to top button