Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վազգէն Մանուկեան. «Արցախը կրկին դառնում է գործօն, որի հետ, ուզեն, թէ չուզեն, հաշւի են նստելու բոլորը»

ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետութեան մեծարգոյ պարոն նախագահ, շնորհաւորում եմ Ձեզ եւ Արցախի ժողովրդին վճռական քայլով իշխանափոխութիւն իրականացնելու առթիւ, որն ընդգծում է Արցախի ինքնուրոյնութիւնն ու անկախութիւնը:

Արցախը կրկին դառնում է գործօն, որի հետ, ուզեն, թէ չուզեն, հաշւի են նստելու բոլորը:

Արցախի գործօն լինելը վճռական նշանակութիւն է ունեցել մեր բոլոր նախորդ յաղթանակներում:

Վերջին տարիներին Արցախը կամաց-կամաց կորցնում էր իր ինքնուրոյնութիւնն ու գործօն լինելը, ինչը նոյնպէս իր ազդեցութիւնն ունեցաւ 44-օրեայ պատերազմի ընթացքի եւ արդիւնքների վրայ:

Յարգելի պարոն Շահրամանեան, կրկին շնորհաւորում եմ Ձեզ Արցախի նախագահի պաշտօնում ընտրւելու առթիւ։

Այսօր ողջ հայութեան ուշադրութեան կենտրոնում Արցախն է՝ իր հերոսական պայքարով, խիզախութեամբ եւ ծանր փորձութիւնները յաղթահարելու իր կամքով։

Ստանձնելով այդ կարեւոր, բայց չափազանց բարդ դերակատարումը՝ Դուք մեծ պատասխանատւութիւն էք վերցրել Ձեր ուսերին։ Մաղթում եմ, որ պատւով կատարէք Ձեր առաքելութիւնը՝ նպաստելով Արցախի հերոս ժողովրդի իղձերի ու երազանքների իրագործմանը։

Այդ խնդիրները լուծելու նպատակով պէտք է լինել յամառ, հաստատակամ՝ միաժամանակ կարողանալով աշխատել բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ անկախ նրանց դիրքորոշումներից:

Լիայոյս եմ, որ Ձեր կառավարման ընթացքում Արցախն այս փորձութիւններից դուրս կը գայ աւելի ուժեղացած ու ամրացած»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button