Հայաստան - Արցախ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի հետ

Հինգշաբթի՝ փետրւարի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի միջեւ։

Հանդիպման ընթացքում քննարկւեցին Հայաստանի ներկայիս իրավիճակի, արցախեան հիմնախնդրի, արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան, յատկապէս Արցախ հաւաքական վերադարձի հարցերը։

Տեղեկութիւններ փոխանակւեցին հայրենիքում եւ համաշխարհային մակարդակով Արցախի հարցի արդարացի լուծման կապակցութեամբ կատարւած աշխատանքների եւ նախատեսւած համահայկական նախաձեռնութիւնների վերաբերեալ։

Շեշտւեց արցախահայերին մարդասիրական օժանդակութիւններ տրամադրելու եւ Հայաստանի պետականութեան հիմքերի ամրապնդման աշխատանքի շարունակութեան, ի խնդիր ազգային միասնականութեան զօրացման եւ առկայ մարտահրաւէրների յաղթահարման՝ ազգային կառոյցների միջեւ համագործակցութեան ընդլայնման եւ հայ ժողովրդի կեանքում եկեղեցու դերի խորացման կարեւորութիւնը։

ՀՅԴ Մամլոյ դիւան
08 փետրւարի, 2024 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button