Հայաստան - Արցախ

Արցախցիները համոզւած են՝ Փաշինեանն ուզում է, որ իրենք Հայաստանում չմնան

Արդէն մի քանի անգամ անդրադարձել ենք ՀՀ կառավարութեան կողմից արցախցի տեղահանւածներին տրւող աջակցութեան դադարեցման մասին տեղեկութիւններին։

Արցախցիների շրջանում տեղեկութիւններ կան, որ կառավարութիւնն ապրիլ ամսից էապէս նւազեցնելու է դրամական աջակցութեան ծաւալները։ Դրա հետ կապւած՝ Oragir.News-ն ուսումնասիրել է արցախցիների կողմից հանրային հարթակներում հնչեցւող կարծիքները, որոնցից ամենատարածւած մի քանիսը ներկայացնում ենք ընթերցողներին։

Լիւդմիլա Ստեփանեանն ասում է․ «Իմ տեղեկութիւններով, պետական աջակցութիւնն ապրիլ ամսից շարունակւելու է հետեւեալ կերպով՝ թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20000-ական, իսկ անչափահաս երեխաներին՝ 50000-ական դրամ»։

«Իսկ, օրինակ, 87 տարեկան, աշխատելու անկարող թոշակառուն իրեն հասանելիք 50․000 թոշակով ինչպէ՞ս պէտք է ապրի»,- բողոքում է Արմինէ Սարգսեանը։

«Այսինքն, եթէ ընտանիքում թոշակառու չկայ, երեխայ չկայ՝ պէտք է մատնւի անտարբերութեա՞ն։ Ախր, մարդ կայ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, ընտնաիքում էլ թոշակառու կամ անչափահաս անդամ չկայ… ինչո՞ւ են այդքան դաժան վարւում ժողովրդի հետ»,- վրդովւում է Աննա Պօղոսեանը։

«Արցախցիներին ծաղրի են ենթարկում… օրինակ, թոշակառուին հասանելիք 20000 դրամով ի՞նչ կարելի է գնել։ Ես ու ամուսինս միասին 115000 դրամ թոշակ ենք ստանում, դրանով ի՞նչ կարող ենք անել, տան վա՞րձ տալ, սնւե՞լ, գոնէ ինչ-որ հագո՞ւստ առնել… Դա ի՞նչ որոշում է, ինչո՞ւ են անարգում արցախցիներին»,- ասաց Էլմիրա Աւանէսեանը։

«Էդպէս են անում, որ թքենք, հեռանանք Հայաստանից», համոզւած է Նարինէ Եղիազարեանը, որին հակադարձում է Սւետլանան՝ «Ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետին – խմբ․) հէնց դա է ուզում, որ արցախցիները դուրս գան Հայաստանից։

Առնչւող Յօդւածներ

Back to top button