Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձաւ Խաչատուր Աբովեանի արձանը. Հայքի մշակութային օմբուդսմէն

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրւած արձանները: Իր «Ֆէյսբուք»-եան էջում գրում է Հայքի մշակութային օմբուդսմէն, ադրբեջանագէտ Յովիկ Աւանէսովը։

«Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձաւ հայ մեծ գրող, լուսաւորիչ Խաչատուր Աբովեանի արձանը։ Արձանը գտնւում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։ Հարկ ենք համարում նշել, որ արձանը հէնց պատրաստւել է դպրոցի բակում՝ 2013-2015 թթ.-ին, քանդակագործ Պետրոսեան Արմէնը։

Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգութիւնը գտնւում է վտանգի տակ։

Ըստ «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։ Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութիւնն արգելում է օկուպացւած տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները»,- գրել է նա։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button