Հայաստան - Արցախ

Սէյրան Օհանեան. «Հայ ժողովրդին վախեցնող իշխանութիւն պէտք չէ»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է

«Ապրիլեան պատերազմը ՀԵՐՈՍԱՄԱՐՏ էր

4 օր, եւ Արցախի պաշտպանութեան բանակը ջախջախեց թշնամու ճակատը յարձակմանտարբեր ուղղութիւններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն ու նորից ստիպեց թշնամուն խաղաղութիւն մուրալ՝ իհարկէ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան հրամանատարութեամբ եւ հազարաւոր կամաւորականների ամուր աջակցութեամբ։

Յաւերժ փառք այն հերոսներին, ովքեր Արցախեան առաջին պատերազմից մինչեւ այսօր իրենց կեանքն են նւիրել յանուն Մայր հողի։

Ու թէեւ այսօր օրինական ստեղծւած Արցախի Հանրապետութււնն ամբողջովին հայաթափւածու յանձնւած է, եւ Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրւած ռազմաքաղաքական ղեկավարութիւնը գտնւում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանութիւնը վախեցնում է ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական նկարագիր, բարոյական իրաւունք իր հող հայրենին յանձնելու։ Քաւ լիցի։ Հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց եւ պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանութիւն պէտք չէ։

Միայն ազգային ուժերի առաջնորդութեամբ կարող ենք պայքարել ու ապրել՝ յանուն հայկական Արցախի, Հայաստանի»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button