Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Մենք չենք գործում առանց Վեհափառ Հայրապետի օրհնութեան»

«ԱԼԻՔ» – Առանց Վեհափառ Հայրապետի օրհնութեան մենք չենք գործում։ Այս մասին երէկ՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ զրոյցում նշել է Բագրատ արք. Գալստանեանը՝ պատասխանելով հարցին, թէ արդեօք եկեղեցին միացել է «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ մեզ հետ է. մենք չենք գործում առանց Վեհափառ Հայրապետի օրհնութեան։ Հայոց Հայրապետը մեր հայրն է, որ օրհնում եւ առաջնորդում է մեզ»,- ասել է նա։

Ո՛չ երաշխաւոր կայ, ո՛չ պատերազմից խուսափելու երաշխիք՝ յանձնելուց՝ պատերազմ, չյանձնելուց՝ պատերազմ

Մեր պահանջն է այս ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել: Յայտնել է Բագրատ Սրբազանը:

«Սահմանազատում չի կարող լինել՝ առանց խաղաղութեան պայմանագրի՝ տեսականօրէն: Երկրորդ, բազմիցս ասել ենք, ընդամէնը երկու տարի առաջ՝ Ջերմուկ, Վարդենիս, Սիւնիք՝ արիւնով մեր տարածքները գրաւել են: Երկու տարւայ խնդիրը թողած՝ գնացել են յետ՝ 90-ականների հարցը լուծելու: Դա բարեմտութի՞ւն է, եթէ բարի կամքի դրսեւորում է, ինչու միւս կողմից չկայ դա:

Ո՛չ երաշխիք կայ, ո՛չ երաշխաւոր կայ, ո՛չ պատերազմից խուսափելու երաշխիք՝ յանձնելուց՝ պատերազմ, չյանձնելուց՝ պատերազմ»‎,- ասել է նա՝ նշելով,  որ մինչ սահմանազատումը պէտք է խաղաղութեան պայմանագիր լինի, ոչ թէ ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ:

Բագրատ Սրբազանի խօսքով՝ դեռ եռակողմ յայտարարութեան ժամանակ ինքը ասել էր Ղազախի գիւղերի վերաբերեալ, որ դա կը լինի մեր ստորացման վերջին մեխը, մինչդեռ, ինչպէս պարզւեց՝ աւելի մեծ ստորացում կայ. «Քանդում են Տաւուշը՝ ողջ բնագծերը, կահաւորանքը, գիւղացիները տները, առանց քարտէզի, առանց հիմնաւոր կօօրդինատների»:

Մենք ուզում ենք, որ դուք ոտքի կանգնեք եւ վերացնէք այս խարանը

Դիմելով ժողովրդին, Բագրատ Սրբազանն ասել է. «Ժողովուրդ, այն ամէնն, ինչ ասում էք, վերաբերում է ձեզ։ Դուք էք ե՛ւ սրբերը, ե՛ւ ոգին,  ե՛ւ կեանքը, ե՛ւ գիտակցութիւնը: Ես չեմ ասի, որ սիրում եմ ձեզ կամ խոնարհւում եմ ձեր առաջ: Ես ասում եմ ձեզ, որ դուք ամենայ, ամենայ, ամենան էք, ժողովուրդ, որ ապրում է Տիրոջ հայեացքի առաջ, որն այսքան ժամանակ զգում է, որ իրեն զրկել են արժանապատւութիւնից, խլել ուրախութիւնը, այսօր նա թոյլ է, խոցւած։ Մեր ցանկութիւնն է, որ դուք ոտքի կանգնէք որպէս միասնական ազգ եւ ժողովուրդ եւ իսպառ ոչնչացնէք այդ խարանը»։

 

Երէկ՝ մայիսի 5-ին, դէպի Երեւան երթը ձգւել է մինչեւ 3.14 կմ

 

Առնչւող Յօդւածներ

Back to top button