Հայաստան - Արցախ

Տ. Յովհաննէս քահանայ. «Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է»

«ԱԼԻՔ»- Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է։ Պիտի կտրես այն լեզուն, որն ասում՝ Արցախն Ադրբեջան է: Այս մասին երէկ՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրոյցում ասել է Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած դէպի Երեւան քայլերթին միացած Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, «Եռաբլուրի» Սուրբ Վարդան եկեղեցու հոգեւոր հովիւ Տ. Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը։

«Եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ։ Եկեղեցականները միշտ եղել են հոգեւոր հօտի հետ։ Ես թուրք ազերիներին լաւ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղութիւն պարգեւող չեն, լաւ իմացէք։ Իրենք կը քանդեն ամէն ինչ, իսկ ռուս խաղաղապահները չլքեցին, մենք ասացինք՝ Արցախն Ադրբեջան է, էլ իրենք գործ չունէին անելու այնտեղ»,- նշել է Տ. Յովհաննէսը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button