Հայաստան - Արցախ

«Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժում. «Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտութիւն է քարոզում, մերժում ցանկացած բռնութիւն»

«ԱԼԻՔ» – Իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիւօէնրեն տարածում է Շարժման ոգու եւ բովանդակութեան հետ որեւէ առնչութիւն չունեցող ապօրինի գործողութիւնների մասին տեղեկութիւններ:

Այս մասին երէկ՝ մայիսի 6-ին, յայտարարութիւն է տարածել «Տաւուշը յանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը: Յայտարարութեան մէջ ասւում է, որ հնարաւոր է՝ այս կերպ իշխանութիւնները նախապատրաստում են հերթական սադրանքները եւ հիմքեր քաղաքացիների բացառապէս խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար:

«Ելնելով այս իրավիճակից՝ եւս մէկ անգամ յայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտութիւն է քարոզում, մերժում է ցանկացած բռնութիւն, իսկ բոլոր նրանք, որոնք կը խօսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու յատուկ ներդրւած մարդիկ են»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button