Հայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութայինՔաղաքական

Հռոմի Պապը հանդէս է եկել՝ ի պաշտպանութիւն Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել պաշտպանել եւ յարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը եւ կրօնական պաշտամունքի վայրերը.

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերեալ իմ մտահոգութիւնը չի մարել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կը ցանկանայի յատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի եւ աղօթատեղիների պաշտպանութեան համար»,-ասել է նա՝ աւարտելով իր կիրակնօրեայ քարոզը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

«Յոյսով եմ, որ դրանք կը յարգւեն եւ կը պաշտպանւեն որպէս՝ տեղական մշակոյթի մի մաս, հաւատքի արտայայտութիւն եւ եղբայրութեան նշան, որը հնարաւոր է դարձնում միասին ապրել՝ չնայած տարաձայնութիւններին»,-ասել է պոնտիֆիկոսը:

«168.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button