Հայաստան - Արցախ

Թուրքագէտ. «Թուրքիան ու Ադրբեջանը յարձակում են նախապատրաստում Սիւնիքի վրայ»

Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շարունակում է առաջնահերթութիւն լինել այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի ստացումը, որը թուրք-ադրբեջանական ընկալման մէջ ոչ թէ ուղղակի ճանապարհ է, այլ Սիւնիք նւաճման աստիճանական նւաճման առաջին քայլը։ Այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասել է պ․գ․թ․, թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

Մասնագէտի դիտարկմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ը վերածւել է հանրային օրակարգի, որն առաջ են մղում երկու թուրք պետութիւնների ղեկավարները եւ որը պէտք է ընկալել որպէս Սիւնիքի վրայ յարձակման նախապատրաստում։ «Այն երբեք էլ տնտեսական պրոյեկտ չի եղել, տնտեսական եկամուտների մասին չէ։ Այն մաքուր աշխարհաքաղաքական ծրագիր է։ Թէպէտ փորձում են այն շահաւէտ ծրագիր ներկայացնել, սակայն Հայաստանը դրան չմասնակցելով ոչինչ չի կորցնում։ Այդ միջանցքը գոյութիւն է ունենալու այն պարագայում, եթէ անցնի Հայաստանի տարածքով։ Իսկ Իրանի տարածքով եթէ անցնի՝ դա սովորական ճանապարհ է, որը վաղուց գոյութիւն ունի» ,- ասել է Գեղամեան։

«Խաղաղութեան խաչմերուկը» թուրքագէտը որակում է ՀՀ դէ-ֆակտօ իշխանութիւնների գեղեցիկ փաթեթաւորմամբ, բայց բովանդակազուրկ ծրագիր, քանի որ դրա հայեցակարգը չկայ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button