Հայաստան - ԱրցախՄշակութային

Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 6-րդ հատորը, որը ներառում է Արմինէ Հ. Տիգրանեանի՝ «THE ARMENIAN CULTURAL HERITAGE OF ARTSAKH» անգլերէն աշխատութիւնը՝

Լոյս է տեսել «Վէմ» մատենաշարի 6-րդ հատորը, որը ներառում է Արմինէ Հ. Տիգրանեանի՝

«THE ARMENIAN CULTURAL HERITAGE OF ARTSAKH

Mechanisms for Protection in the International System for Preservation of Heritage»

անգլերէն աշխատութիւնը՝ 216 էջ ծաւալով։

Աշխատութիւնն առաջիկայում լոյս կը տեսնի նաեւ հայերէն որպէս «Վէմ» մատենաշարի 7-րդ հատոր եւ նախատեսւած է լինելու հայկական յուշարձանների պաշտպանութեան վերաբերեալ յատուկ դասընթացներ կազմակերպելու համար։

Անգլերէնով հրապարակւած Արմինէ Հ. Տիգրանեանի աշխատութեանը կցւած է վերջին տարիներին Արցախում աւերւած հայկական յուշարձանները պատկերող լուսանկարների ծաւալուն փաթեթ։ Աշխատութեան խմբագիրներն են հնագէտ-մշակութաբան Համլետ Պետրոսեանը եւ «Վէմ» հանդէսի խմբագիր Գէորգ Խուդինեանը, թարգմանիչը՝ Զարուհի Արեւշատեանը։

«Վէմ» մատենաշարի հերթական հատորը օտարերկրեայ ընթերցողին ու քաղաքական շրջանակներին է ներկայացնում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ասպարէզում կուտակւած համաշխարհային փորձը, նախորդ տասնամեակների ընթացքում ընդունւած իրաւական ուժ ունեցող փաստաթղթերը եւ դրանց կիրառման միջազգային պրակտիկան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button