Հայաստան - Արցախ

Արման Աբովեան․ «Հայաստանը մի օբիեկտ է, որն իրեն հանել է աճուրդի»

Հայաստանը այլեւս սուբիեկտ չէ, ցաւօք, այլ օբիեկտ է, որն իրեն հանել է աճուրդի։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը։

«Երբ մենք յստակ անձերի մասին ենք խօսում ու ասում՝ եթէ այս անձի փոխարէն ուրիշը լինի, կարելի է իրավիճակը շտկել։

Ոչ։

Այստեղ համակարգւած աշխատանք է գնում։ Ընդորում, դա գնում է բաւականին երկար ժամանակ, նոյնիսկ 2018 թ․ առաջ՝ ռուս, իրանական եւ չինական ազդեցութիւնը կտրուկ նւազեցնելու համար։

Ինչո՞վ է դա յղի։

Մենք տեսնում ենք տենդենցը, որ տարածաշրջանում ձեւաւորւում է նոր ճարտարապետութիւն, որտեղ հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնները իրար հետ լուրջ առճակատման մէջ են։

Պէտք է փաստել, որ այդ առճակատման հիմնական տրիգերը հանդիսանում է այս իշխանութիւնը, որի գործողութիւնների հետեւանքով մենք ականատես ենք խոշորագոյն աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի, կռւի»,- ասել է Աբովեանը։

Նրա կարծիքով՝ Արեւմուտքը ՀՀ ներկայիս վարչախմբին երաշխիքներ է տւել՝ իշխանութիւնը պահելու համար։

«Խնդիրն այն է, որ այդ աշխարհաքաղաքական կենտրոնների բախումը, ըստ էութեան, ցոյց է տալիս, որ Հայաստանը, ցաւօք, այլեւս սուբիեկտ չէ, այլ օբիեկտ է։ Մի էթնոքաղաքական կառոյց է, որը իրեն հանել է աճուրդի եւ ասում է՝ ով կերաշխաւորի մեր՝ իշխանութեան մնալը, ես իր պոչը կը բռնեմ։ Կարծում եմ, որ, ըստ երեւոյթին, Արեւմուտքը տւել է որոշակի երաշխիք։

Եկէք յենւենք այս գաղափարի վրայ։ Ձեռնտու, որ գոյութիւն ունենայ Հայաստանի Հանրապետութիւն։ Ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ նա արեւմտեան, թուրքական վտանգը Հիւսիսային Կովկասից ներքեւ է իջեցնում, ու ձեռնտու է Իրանին։ Այդ երկու պետութիւնները դիտարկում են ՀՀ առկայութիւնը այն սահմաններում, որը այսօր կայ։ Արի ու տես, որ այսօր իշխանութիւնը պահպանելու համար այս իշխանութիւնը սկզբունքային որոշում է ընդունել՝ Հայաստանի Հանրապետութեան տարածքը համաձայնւել է, որ մասնատւի»,- ասել է քաղաքական վերլուծաբանը։

Արման Աբովեանը նկատում է՝ ինչու են խօսում անկլաւների մասին ու ինչու այլ քարտէզներ չեն վերցրել, որտեղ ՀՀ տարածքն ամբողջութեամբ նշւած է․

«Որ ասում են անկլաւներ, դա ինչ է։ Դա մասնատում է, որովետեւ նոյնիսկ անկլաւ բառը, երբ վերցնում են 74-77 թթ. յետխոհրդային քարտէզագրութեան միջից, տրամաբանական հարց է ծագում՝ ինչի համար չի կարելի վերցնել օրինակ այլ քարտէզ, որտեղ ՀՀ անվտանգային համակարգ սիւնը, ճանապարհը, որ միացնում է Հայաստանին Վրաստանի ու Իրանի հետ, ինչի համար պէտք է վերահսկւի այն աշխարհաքաղաքական կենտրոնների ներկայացուցիչների կողմից, որոնց համար ՀՀ ապալեգիտիմացումը կամ ոչնչացումը տեսլական է»,- եզրափակել է մեր զրուցակիցը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button