Հայաստան - Արցախ

Կորսւած սուվերենութեան ժամանակներում յիշել են՝ մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրն է

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է

«Կորսւած սուվերենութեան, պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման, քաղբանտարկեալների, ոստիկանական բռնութիւնների ու ամենաթողութեան, դատական համակարգը ռեժիմի լծորդ դարձնելու, օրէնքների վրայ թքած ունենալով բոլոր մակարդակներում իշխանութիւնը լկտիաբար զաւթելու, ազգային-պետական շահերի ուրացման, բարոյական արժէքների ու կարմիր գծերի ոչնչացման, ներազգային աներեւակայելի պառակտման ու արժէքային դեգրադացման, հազարաւոր հայրենազուրկ հայրենակիցների, Արցախի դաւաճանութեան, վախի ու տոտալ ապատիայի մեր ժամանակներում մէկ էլ յիշել, որ այսօր Դեկտեմբերի 10-ն է, ՄԱԿ-ի կողմից յայտարարւած մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը։

Ու չդադարող մեղադրանք-ռեւիզիա՝ անցեալն է մեղաւոր… Ու տօնածառ, ու էլի խոշտանգւող Հրապարակ… Ցինիկ է եւ ունայն ամենայն բան… Ես մեզ չեմ ճանաչում… Բաբելոնի աշտարակ դառնալու ճանապարհին ենք։ Մարդու իրաւունք բառն իսկ ուղեղի մորմոք է առաջացնում, ու լռութիւն, միջազգային լռութիւն…»,- գրել է պատգամաւորը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button