Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Արդեօք սա արւում է Հայաստանի իշխանութեան հետ փոխհամաձայնեցւա՞ծ` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու համար»

Մի քանի օր առաջ, իր ելոյթներից մէկով, Ալիեւը կրկին անդրադարձաւ Սիւնիքով Նախիջեւանին կապւող երթուղիների խնդրին: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

Նա նաեւ նշել է. «Վերջին շրջանում այս թեմայով գլխաւոր նորութիւնն այն է, որ շատ դէպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թէ միջանցք տերմինը, այլ դրա նկարագիրը:

Պարզ ասած, տպաւորութիւն է ստեղծւում, թէ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման առաջնային օրակարգից դուրս է մղւել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապէս տաք են պահում այն տարբերութեամբ, որ կտրուկ ձեւակերպումների փոխարէն խօսում են այդ երթուղու վերաբերեալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձեւակերպումն են:

Արդեօք սա արւում է Հայաստանի իշխանութեան հետ փոխհամաձայնեցւա՞ծ` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձեւով միջանցք ստանալու համար, որեւէ մէկը չի կարող բացառել՝ յատկապէս, որ այս իշխանութեան առաջին նկարագրական բառը ստախօսութիւնն է:

Տարբերակ է նաեւ այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձեւաւորման դէպքում հարցը ուժով լուծել:

Ամէն դէպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարեւոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաեւ պաշտօնական մակարդակով»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button