Հայաստան - Արցախ

Վլադիմիր Սկաչկօ. «Հայաստանն ամուր բռնել է ռուսատեացութեան ճանապարհը»

Քաղաքագէտ Վլադիմիր Սկաչկօն Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու մասին ՀՀ հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովի որոշումը:

Փորձագէտի խօսքով՝ Հայաստանն ամուր բռնել է Ուկրաինայի ճանապարհը։

««Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելը շատ խոշոր եւ խորհրդանշական քայլ է, որը ցոյց է տալիս՝ Հայաստանն ամուր բռնել է Ուկրաինայի ճանապարհը, ռուսատեացութեան ճանապարհը՝ որպէս Հայաստանը Ռուսաստանից անջատելու գլխաւոր գաղափարական հարթակ։ Այսպէս սկսեց Ուկրաինան եւ աւարտւեց պատերազմով, հիմա այդպէս է սկսում Հայաստանը, եւ Աստւած մի արասցէ՝ ամէն ինչ աւարտւի պատերազմով, որովհետեւ այդ քայլերի հիմքում ընկած է ռուսատեացութիւնը։

Ռուսատեացութիւնը ատելութիւն է, իսկ ատելութիւնը ամենավատ շինանիւթն է միջպետական յարաբերութիւնների համար»,- ասել է քաղաքագէտը։

Խօսելով հայ-ռուսական յարաբերութիւնների ճգնաժամի մասին՝ փորձագէտը նշել է, որ դրանք հաւաքական Արեւմուտքի փորձերն են՝ Հայաստանի ներկայիս ղեկավարութեանը համոզել կատարել ոչ թէ հայկական ղեկավարութեան, այլ նէոգաղութատիրական վարչակազմի գործառոյթները։

«Այդ ամէնը Հայաստանը կը դարձնեն հակա-Ռուսաստան եւ հայերի ձեռքով կը կատարեն ոչ թէ Հայաստանի, այլ հաւաքական Արեւմուտքի ազգային շահերը։ Իսկ հաւաքական Արեւմուտքի շահերն այս տարածաշրջանում Իրանին զսպելն է, Թուրքիային սադրելը եւ ռուսական սահմանին անկայունութեան օջախներ ստեղծելը»,- եզրափակել է Սկաչկօն։

Առնչւող Յօդւածներ

Back to top button