Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան.‎ «Ադրբեջանական շարժերն Արցախի ու ՀՀ-ի տարբեր ուղղութիւններով ‎աճում են․ Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձեւաւորել ուժի կիրառման ‎համար»

Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղութիւններով ‎որոշակիօրէն աճում են: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ԱԺ «Պատիւ ‎ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

‎«Յատկապէս Արցախի պարագայում դրանք առաւել վտանգաւոր են այն ‎պատճառով, որ չնայած ըստ Արցախի Սահմանադրութեան, նախագահի ‎հրաժարականից յետոյ այդ պարտաւորութիւնը ժամանակաւորապէս դրւել է ‎ԱԺ նախագահի վրայ, սակայն ամէն դէպքում անցումային ժամանակահատւած ‎է, նախագահի ընտրութիւնը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից ‎եւ դրսիչ քիչ չեն:‎

Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիւացման ժամանակը եւ ‎այս օրերին, նաեւ այս ձեւով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի ‎նկատմամբ:‎

Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձեւաւորել ուժի կիրառման համար եւ ‎պատահական չէ նրա ԱԳ նախարարի եւ նախագահի՝ արտաքին հարցերով ‎օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը:‎
Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, ‎անորոշութեանը, դաւաճանութեանը ու դրա դիմադրութեան ռեսուրսը ‎ստեղծւած ծանր իրավիճակում շարունակւում է մաշւել:‎
Այս տեսանկիւնից առանձնապէս տեսանելի չէ միջազգային դերակատարների ‎գործուն ջանքերը` կանխելու Արցախեան բլոկադան ու նրա դէմ հնարաւոր ‎ագրեսիան:‎

Իսկ հայաստանեան իշխանութիւնների մասին արդէն ամէն ինչ պարզ է ու ամէն ‎ինչ ասւած», – գրել է նա:‎

Առնչւող Յօդւածներ

Back to top button