ՄիջազգայինՔաղաքական

Բայդէնը որոշել է՝ ինչպէս արձագանգել Յորդանանում ռազմաբազայի վրայ յարձակմանը

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ որոշում է կայացրել, թէ ինչպէս արձագանգել Յորդանանում ամերիկեան զօրքերի վրայ ԱԹՍ-ի յարձակմանը: Յայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահը Ֆլորիդա նախընտրական արշաւի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրոյցում չի մանրամասնել իր որոշումը, որն ընդունւել է Սպիտակ տան գլխաւոր խորհրդականների հետ խորհրդակցութիւններից յետոյ։

Նա ասել է, որ Միացեալ Նահանգները չի ցանկանում աւելի լայնածաւալ պատերազմ Մերձաւոր Արեւելքում՝ կրկնելով այլ պաշտօնեաների մեկնաբանութիւնները, թէ «ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Իրանի հետ»:

Աւելի վաղ տեղեկութիւններ էին յայտնւել, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է Յորդանանում ամերիկեան ռազմաբազայի վրայ յարձակմանը պատասխանելու տարբերակներ, սակայն յայտնի չէ, թէ կոնկրետ երբ դա տեղի կունենայ։

Յիշեցնենք, որ կիրակի օրը ԱԹՍ-ի յարձակման արդիւնքում երեք ամերիկացի զինւոր է սպանւել, մօտ 40-ը վիրաւորւել։

Առնչւող Յօդւածներ

Back to top button