Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ալիեւ. «Եթէ Հայաստանն իր օրէնսդրութիւնը նորմալ վիճակի չբերի, ապա, բնականաբար, խաղաղութեան պայմանագիր չի լինի»

Եթէ Հայաստանն իր օրէնսդրութիւնը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղութեան պայմանագիր չի լինի։

Ինչպէս հաղորդում են ադրբեջանական լրատւականները, այս մասին փետրւարի 14-ին Իլհամ Ալիեւն ասել է երդմնակալութեան արարողութեան ժամանակ։

««Եթէ մեր դէմ ուղղւած տարածքային պահանջներին վերջ չդնեն» (չակերտները՝ Tert.am), եթէ Հայաստանը իր օրէնսդրութիւնը նորմալ վիճակի չբերի, ապա, բնականաբար, խաղաղութեան պայմանագիր չի լինի»,- ասել է Ալիեւը։

Ալիեւը նաեւ նշեց, որ Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունեն։

«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պէտք է հրաժարւեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների եւ շանտաժի լեզւով խօսելը նրանց թանկ կարժենայ, եւ դա, հաւանաբար, տեսնում են բոլորը»,- ընդգծել է Ալիեւը:

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button