Հայաստան - Արցախ

Հայկ Մամիջանեան. «Վերջը մօտ է, եւ մօտ է կա՛մ Նիկոլ Փաշինեանի, կա՛մ հէնց Հայաստանի համար»

Վերջը մօտ է, եւ մօտ է կա՛մ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, կա՛մ հէնց Հայաստանի համար։ Այս մասին փետրւարի 27-ին Ազգային ժողովի նիստում յայտարարել է ընդդիմադիր պատգամաւոր, Հայաստանի Հանրապետական ​​կուսակցութեան անդամ Հայկ Մամիջանեանը։

Նա նշել է, որ Հայաստանում ակտիւօրէն քննարկւում է Սահմանադրութեան փոփոխութեան օրակարգը, որը, իր համեստ կարծիքով, Փաշինեանը չի աւարտի։

«Սակայն, օդում շրջանառւող լուրերի համաձայն, եւ իմ ունեցած տեղեկութիւններով, եթէ այս գործընթացը շարունակւի, Փաշինեանը նախատեսում է Սահմանադրութեան մէջ ամրագրել ոչ դաշինքային տրամաբանութիւնը։ Այսինքն՝ նա մտադիր է արգելել Հայաստանին սահմանադրական մակարդակով որեւէ ռազմաքաղաքական դաշինքի մաս կազմել։ Սա ճի՞շտ է, թէ՞ ոչ,- ասել է ընդդիմադիր պատգամաւորը։

Նա անդրադարձել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան հնարաւոր այցի թեմային։

«Ինձ հետաքրքրում էր Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարի յայտարարութիւնները։ Մասնաւորապէս, որ Հայաստանին մօտ ապագայում սպասւում են մեծ, կարեւոր բաներ, ինչպէս նաեւ խաղաղութիւն տարածաշրջանում եւ այլն։ Սրանից բխո՞ւմ է, որ դուք նախաձեռնում էք Ուկրաինային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական առաքելութիւն իրականացնելու իրաւունք կամ պարտաւորութիւն շնորհելու համար»,- ասել է Մամիջանեանը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button