ՄիջազգայինՔաղաքական

Թուրք եւ ադրբեջանցի պաշտօնեաները կրկին քննարկել են «Զանգեզուրի միջանցք»-ի թեման

Բաքւում գտնւող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը խօսել է 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակի, ինչպէս նաեւ անդրադարձել «‎Զանգեզուրի միջանցք»-ի թեմային։

Քուրթուլմուշի խօսքով՝ իրենք գոհ են «օկուպացիայից ազատագրւելուց յետոյ Ղարաբաղի վերականգնման ուղղութեամբ կատարւած աշխատանքներից»։

Քուրթուլմուշն ընդգծել է, որ առաջիկայ ժամանակահատւածում ամենակարեւոր խնդիրը «‎Զանգեզուրի միջանցք»-ի բացումն է։ Նա շեշտել է, որ միջանցքի բացմամբ կամրապնդւեն առեւտրային յարաբերութիւնները տարածաշրջանի երկրների հետ։

Նշելով, որ Կովկասում խաղաղութիւն հաստատելու նոր հեռանկարի անհրաժեշտութիւն կայ, Թուրքիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ մեխանիզմը պէտք է շարունակի գործել առողջ, այնուհետեւ այդ գործընթացում պէտք է ստեղծւեն Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի մասնակցութեամբ մեխանիզմներ՝ կովկասեան ժողովուրդների խնդիրները լուծելու համար։

Yerevan.today

Առնչւող Յօդւածներ

Back to top button