Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Դմիտրի Ռոդիոնով. «Փաշինեանի ռեժիմը պատրաստւում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնների լիակատար խզման»

Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «Զւարթնոց» օդանաւակայանում ռուս սահմանապահների ներկայութեան հարցը Հայաստանի իշխող կուսակցութեան օրակարգում է։

Ըստ քաղաքագէտի՝ հարցը ոչ թէ սահմանապահների, այլ Ռուսաստանի հետ բարեկամութեան խորհրդանիշերի ոչնչացման մասին է։

«Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ռեժիմի կողմից նման ոչ բարեկամական առաջին քայլը չէ։ Այս ամէնը տեղաւորւում է Հայաստանի ղեկավարութեան կողմից ձեռնարկւող վերջին քայլերի ընդհանուր խստութեան մէջ: Հետեւաբար, այստեղ զարմանալու եւ վրդովւելու ոչինչ չկայ։ Այստեղ պէտք է հասկանալ, որ այս ամէնը ընդհանուր ծրագիր է, որի նպատակն է Ռուսաստանի ամբողջական հեռացումն Անդրկովկասեան տարածաշրջանից։

Խօսքն այստեղ սահմանապահների մէջ չէ, որոնք, բնականաբար, ոչ ոքի չեն խանգարում, այլ Ռուսաստանի հետ բարեկամութեան խորհրդանիշերի, հայ հասարակութեան հաւատի ոչնչացման մասին է, որ Ռուսաստանը չի կարող լինել անվտանգութեան երաշխաւոր, ինչում փաշինեանական պաշտօնեաները փորձում են համոզել հայ ժողովրդին վերջին մի քանի տարիներին։ Նրանք մանտրայի պէս պարբերաբար կրկնում են, որ Ռուսաստանը չի կարող Հայաստանի անվտանգութեան երաշխաւոր լինել»,- ասել է Ռոդիոնովը։

Քաղաքագէտի խօսքով՝ յաջորդ քայլերը կը լինեն Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւնից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալը եւ ռուսական ռազմակայանի դուրսբերումը Հայաստանից։

«Այսինքն՝ նախ հանւում են խորհրդանիշերը, ոչնչացւում է հաւատը։ Դրանից յետոյ գործն արդէն կը հասնի ՀԱՊԿ-ից իրական դուրս գալուն, արդէն ոչ թէ սառեցմանը, այլ պաշտօնական դուրս գալուն։ Եւ, իհարկէ, յաջորդ քայլը լինելու է Հայաստանից ռուսական ռազմաբազայի հեռացումը։ Այս ամէնը չի կարելի արագ անել, քանի որ հասարակութիւնը կը վրդովւի, հասարակութիւնը չի հասկանայ։ Հասարակութիւնը դեռ ռուսամէտ տրամադրութիւններ ունի, բայց ահա այսպիսի մանր քայլերով Փաշինեանի ռեժիմը պատրաստւում է Ռուսաստանի հետ լիակատար խզման»,- եզրափակել է Ռոդիոնովը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button