ՄիջազգայինՍփիւռք

Փարիզի քաղաքապետ. «Ադրբեջանը մեղաւոր է Արցախի նախկին պաշտօնեաներին կալանաւորելու եւ հայկական ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ»

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգօն «X»-ի միկրոբլոգի էջում մանրմասներ է յայտնել Միջազգային Քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոյի հետ քննարկումներից։ Նա, մասնաւորապէս, գրել է.

«Հայաստանում ողբերգութիւնը շարունակւում է. Ադրբեջանը մեղաւոր է Արցախի նախկին պաշտօնեաներին կամայականօրէն կալանաւորելու եւ այս տարածքում հայկական ժառանգութիւնը ոչնչացնելու մէջ։

Երէկ ես հնարաւորութիւն ունեցայ քննարկելու դա Միջազգային Քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ, Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացւած ցեղասպանութեան գործընթացի մասին զեկոյցի հեղինակ Լուիս Մորենօ Օկամպոյի հետ։

Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, Ադրբեջանի կողմից պահւող 100 հազար փախստականների ու քաղբանտարկեալների հետ են։ Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրաւունքների միջազգային օրւայ կապակցութեամբ, արցախահայութեան ներկայացուցիչներին կը յանձնեմ Փարիզի պատւաւոր քաղաքացիութիւն։

Փարիզը նաեւ կոչ է անում անյապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահւող բոլոր հայ գերիներին»։

Նշենք, որ Փարիզի քաղաքապետի եւ Միջազգային Քրէական դատարանի նախկին դատախազի հանդիպմանը ներկայ էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button