Իրան

Իրանի իրաւապահ մարմինների յաջողութիւնները ահաբեկիչներին չէզոքացնելու գործում

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան իրաւապահ ուժերի կողմից ահաբեկչութեան դէմ լայնածաւալ գործողութեան արդիւնքում, ձերբակալւել են Ռասկի ոստիկանական կենտրոնի վրայ յարձակմանը միջամուխ, հիմնական չորս  ահաբեկիչները։

«Թասնիմ» լրատւական գործակալութեան համաձայն՝ գործողութեան ընթացքում 4 ահաբեկիչները ձերբակալւել են, իսկ յանցագործներից առգրաււել է մի շարք զէնք, զինամթերք  ու տեխնիկա։

Դեկտեմբերի 14-ին Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրայ «Ջէյշ-օլ-Զոլմ»-ի ահաբեկիչների յարձակման հետեւանքով՝ նահատակւեցին Իրանի Իսլամական Հանրապետութեան ոստիկանութեան հրամանատարութեան անձնակազմի 11 անդամներ:

Մէկ այլ լուրի համաձայն՝ Սիստան եւ Բալուչեստան նահանգի անվտանգութեան ու կարգապահական ուժերի հարցերով տեղակալ՝ Ալիռեզա Մարհեմաթիի հաւաստմամբ, երկու ահաբեկիչներ, որոնք մտադիր էին մահապարտական գործողութիւն իրականացնել, որեւէ ակտից առաջ սպանւել են Սարաւան քաղաքում:

Անվտանգութեան ուժերի խօսնակի համաձայն՝ յիշեալ երկուսը, ովքեր երէկ՝ երեկոյեան ծրագրում էին մահապարտական ակտ իրականացնել, հետապնդւել են Սիստան եւ Բալուչեստան նահանգի ոստիկանական հրամանատարութեան ուժերի կողմից, եւ որեւէ գործողութիւնից առաջ, իրենց մօտ առկայ պայթուցիկ նիւթերի պատճառով եւ ոստիկանների կրակոցների հետեւանքով պայթել են պայթուցիկները եւ սպանւել են ահաբեկիչները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button