Իրան

Սիրիայում զոհւել են ԻՅՊԿ 5 ռազմական խորհրդական

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յունւարի 20-ին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, սիոնիստական ռեժիմի կազմակերպւած դաւադիր ահաբեկչական յարձակման զոհ են դարձել Իսլ. յեղափոխութեան Պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) 5 ռազմական խորհրդականները:

Դէպքի կապակցութեամբ ԻՅՊԿ-ի հրապարակած հաղորդագրութիւնում նշւած է, որ 5 ռազմական խորհրդականներ՝ Հոջաթօլլահ Օմիդւարը, Ալի Աղազադէն, Հոսէյն Մոհամմադին, Սաիդ Քարիմին եւ Մոհամմադ Ամին Սամադին զոհւել են սիոնիստական ռեժիմի ռազմաօդային ուժերի կազմակերպած յանցաւոր յարձակման արդիւնքում:

Իրանցի զոհերից բացի կան նաեւ սիրիացի զոհեր, ինչպէս նաեւ վիրաւորներ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button