ԻրանՄիջազգային

Ամիր Աբդօլլահեան. «ԱՄՆ-ը աջակցելով Իսրայէլի  ռեժիմին արգելք է հանդիսանում Գազայի հատւածում ցեղասպանութիւնը  դադարի»

«ԱԼԻՔ» – Իրանի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում ունեցած իր ելոյթի ընթացքում ասել է, որ ԱՄՆ-ը աջակցելով Իսրայէլի ռեժիմի յանցագործութիւնները, արգելք է հանդիսանում, որ Անվտանգութեան խորհուրդը Գազայի հատւածում ցեղասպանութիւնը դադարեցնի եւ հրադադար հաստատի:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ Ամիր Աբդօլլահեանը, ով մասնակցել էր Մերձաւոր Արեւելքի, ի մասնաւորի Պաղեստինի իրավիճակի քննարկման համար Անվտանգութեան խորհրդի արտգործնախարարների նիստին, աւելացրել է. «Փոխարէն ուրիշներին հրաւիրել ինքնազսպւածութեան, ԱՄՆ-ը պէտք է Իսրայէլի ռեժիմին ստիպի դադարեցնել պատերազմը: ԱՄՆ-ը պէտք է խուսափի այն թակարդից, որ սիոնիստական ռեժիմն է պատրաստել նրան ուղղակի հակամարտութեան մէջ ներքաշելու համար»: Նա ընդգծել է. «Անմեղ խաղաղ բնակիչների, յատկապէս կանանց ու երեխաների սպանութիւնները պէտք է անյապաղ դադարեցւեն, պատերազմը լուծում չէ: Անվտանգութեան չի կարելի հասնել՝ Գազայում ուժի կիրառմամբ եւ ցեղասպանութիւն իրականացնելով»:

Յատկանշական է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն, նիստին առընթեր, ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Գազայի հիւսիս եւ հարաւ մարդասիրական օգնութիւն առաքելու եւ այս տարածաշրջանում ցեղասպանութեան ու պատերազմական յանցագործութիւնների դադարեցման, ինչպէս նաեւ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button