ԻրանՄիջազգայինՔաղաքական

Նախագահ Ռէյիսին բարձր է գնահատել ընդդէմ սիոնիստների՝ Հարաւային Աֆրիկայի քայլը

«ԱԼԻՔ» – Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում, Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին բարձր է գնահատել ընդդէմ Իսրայէլի՝ Արդարադատութեան Միջազգային դատարանում այդ երկրի ներկայացրած հայցը:

«Տարիներ շարունակ ռասիզմի ու ցեղասպանութեան դառնութիւնը ճաշակած երկրի այս արարքը հիացրել է ոչ միայն իսլամական աշխարհին, այլեւ՝ աշխարհի բոլոր ազատատենչ ազգերին»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով. «Միջազգային հանրութիւնը եւ բոլոր ժողովուրդները դատարանից ակնկալում են արդարադատութեան իրականացում եւ յանցաւոր սիոնիստական ռեժիմը դատապարտող վճռի կայացում»։

Նախագահ Ռամաֆոսան էլ իր հերթին ասել է. «Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ազդեցիկ եւ խաղաղասէր երկրները՝ ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, աջակցում են Պաղեստինի ժողովրդին եւ ցանկանում են, որ նրանց իրաւունքները վերականգնւեն»:

Նա յաւելել է, որ Գազայի իրադարձութիւնները բացայայտեցին մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին խօսող երկրների իրական դէմքը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button