Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դաւիթ Իշխանեան. «Համահայկական ջանքերը պէտք է միաւորել»

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը հանդիպել է հանրապետութեան լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտօնավարման 20-օրեայ գործունէութիւնը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրաւէրներին:

Երկրում ստեղծւած բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղւած ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարւել խորհրդարանական դիւանագիտութեան ակտիւացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիւ շփումների վերականգնման ուղղութեամբ:

Խօսելով մեր ներուժը հնարաւորինս օգտագործելու անհրաժեշտութեան մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկւել է արտերկրում գտնւող մեր ներկայացուցչութիւնների աշխատանքները ակտիւացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միաւորելու հրամայականի մասին:

Դաւիթ Իշխանեանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաեւ պետական կառավարման համակարգի ու հասարակական կառոյցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարւել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակութեան բարձրացման, տեղեկատւական դաշտի խնդիրներին: Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտայայտել եւ հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button