Հայաստան - Արցախ

Ռուբէն Գալչեան. «Բաքուն ՀՀ-ից մօտ 100․000 հեկտար տարածք է օկուպացրել, գիւղերը նրանց նշանառութեան տակ են»

Ադրբեջանը 2021-ից շուրջ 207 քկմ. տարածքի չափով ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, որպէսզի վերահսկի Հայաստանի ճանապարհները, գիւղացու արտերն ու դաշտերը, որ նրանք չկարողանան օգտւել իրենց ունեցածից։ Եթէ թոյլ տանք, որ 200 քկմ.-ն մնայ իրենց տիրապետութեան տակ ու խաղաղութեան պայմանագիր կնքենք, կարճ ժամանակ յետոյ Սիւնիքի միջանցքը, Տաւուշն ու Սեւանն են ուզելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց քարտէզագէտ, աշխարհագրագէտ Ռուբէն Գալչեանը։

«Պատերազմից յետոյ գիւղացին աւելի քան 100․000 հեկտար հողից օգտւելու հնարաւորութիւնից զրկւել է, ադրբեջանցիներն այդ տարածքները վերահսկում են եւ թոյլ չեն տալիս, որ դաշտերից օգտւենք։

Տաւուշից, Բերքաբեր գիւղի սահմանից ադրբեջանցիները վերահսկում են, գիւղացիները չեն կարողանում իրենց ջրից, այգիների պտուղներից օգտւել, նրանց զօրքը կանգնած է սարի վրայ, կը կրակեն»,- ընդգծեց Գալչեանը։

24News

Առնչւող Յօդւածներ

Back to top button