Իրան

Արա Շահվերդեան. «Իրանը գործողութեան դաշտ է դուրս եկել յանուն տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացման»

«ԱԼԻՔ»- Օգոստոսի 27-ին, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետութիւնում անցկացւող Իրանի եւ Հայաստանի արտահանման ներուժը ներկայացնող մասշտաբային ցուցահանդէսի կարեւորութեանը:

«Հայաստանում շուրջ 60 իրանական ընկերութիւնների մասնակցութեամբ Իրանի արտահանման հնարաւորութիւնների ցուցահանդէսը աւելին է, քան սովորական տնտեսական միջոցառում: Այն փաստում է, որ Իրանը գործողութեան դաշտ է դուրս եկել տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացման համար։

Մենք ականատեսն ենք նաեւ փաստին, որ տարածաշրջանի երկրները եւս ստացել են այդ ուղերձը»,- գրել է նա:

Յիշեցնենք, որ Հայաստանի եւ Իրանի երկկողմ առեւտրաշրջանառութիւնը աշխուժացնելու նպատակով Իրանի 7 ազատ առեւտրի գօտիների 60 իրանական եւ 50 հայկական ընկերութիւններ՝ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ուղղութիւններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրեայ ցուցահանդէսի շրջանակներում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button