Իրան

Վրէժի ժամը. ոսոխը պատժւեց

ԻՅՊԿ ռազմաօդային ուժերն ԱԹՍ-ներով եւ հրթիռներով հարւածել են Իսրայէլին

«ԱԼԻՔ»- Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերն այսօր՝ ապրիլի 14-ի վաղ առաւօտեան տասնեակ անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարւածել են Սիոնիստական ռեժիմի տարածքում գտնւող թիրախներին:

Այս կապակցութեամբ ԻՅՊԿ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է. «Ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան հիւպատոսական բաժնի վրայ Սիոնիստական ​​ռեժիմի իրականացրած յանցագործութեան՝ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը տասնեակ անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարւածներ են հասցրել Սիոնիստական ​​ռեժիմի տարածքներում կոնկրետ թիրախների:

Հետեւելով Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմավարական քաղաքականութեանը.

  1. ԱՄՆ ահաբեկչական կառավարութեանը զգուշացնում ենք, որ Իրանի շահերին հարւածելու ցանկացած գործողութեան աջակցութիւնը եւ մասնակցութիւնը կը յանգեցնի Իրանի Իսլամական Հանրապետութեան ԶՈՒ-ի վճռական եւ ափսոսանք պատճառող պատասխանին:
  2. Կարեւորելով տարածաշրջանի հարեւան երկրների հետ բարիդրացիութեան քաղաքականութիւնը, զգուշացնում ենք. ցանկացած երկրի տարածքից ԱՄՆ ահաբեկչական կառավարութեան եւ Սիոնիստական ռեժիմի կողմից սպառնալիքին կը հետեւի Իսլամական Հանրապետութեան փոխադարձ եւ համաչափ պատասխանը:

Իրանի հերոս ժողովրդին վստահեցնում ենք, որ Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսը եւ երկրի միւս բոլոր Զինւած ուժերն ի գին կեանքի՝ կը պաշտպանեն ազգային շահերը եւ կը չէզոքացնեն թշնամիների ջանքերը՝ խաթարելու ժողովրդի անվտանգութիւնը եւ անդորրը»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button