ԻրանՀայաստան - Արցախ

5 զոհ, 9 վիրաւոր, Սիւնիքում իրանական աւտոբուս է շրջւել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական աւտովթար է տեղի ունեցել Սիւնիքի մարզում: Յայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան աւտոճանապարհի Վերին Խոտանան գիւղի վարչական տարածքում Երեւանից Իրան վերադարձող իրանական աւտոբուսը դեռեւս անյայտ հանգամանքներում գլորւել եւ կողաշրջւած վիճակում յայտնւել է ձորում։

Ըստ ականատեսների՝ 20-ից աւելի վիրաւորներ մարմնական վնասւածքներով տեղափոխւել են հիւանդանոց: Աւելի ուշ, ՀՀ Ներքին գործերի նախարարութիւնից յայտնել են, որ ողբերգական դէպքի հետեւանքով զոհւել է 5 մարդ, վիրաւորւել՝ 9-ը:

Նախնական տւեալներով՝ աւտոբուսը արգելակների հետ է խնդիր ունեցել:

Առնչւող Յօդւածներ

Back to top button