ԻրանՔաղաքական

Իրանի խիստ բողոքը ՄԱԿ-ին՝ սիոնիստական վարչակարգի վարչապետի միջուկային սպառնալիքի կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրաւանին գլխաւոր քարտուղարին, գլխաւոր ասամբլեայի նախագահին եւ Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած նամակում խստօրէն դատապարտել է սիոնիստական վարչակարգի վարչապետի հռետորաբանութիւնը, եւ բողոքել է միջազգային կանոնների մշտական ​​եւ ակնյայտ խախտման դէմ։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցենելով, որ 2023 թւականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում իր ելոյթում Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն բացայայտ սպառնալիք է հնչեցրել ՄԱԿ-ի անդամ անկախ երկրի դէմ միջուկային զէնք կիրառելու վերաբերեալ, Իրաւանին նշել է. «Միջուկային զէնքի կիրառումը կամ նոյնիսկ ուղղակի սպառնալիքը, անկախ հանգամանքներից, որեւէ մէկի կողմից, ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում, միջազգային իրաւունքի, յատկապէս ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի 4-րդ կէտի ակնյայտ խախտում է»:

Նա Իրանի անունից ՄԱԿ-ի Անվտանգութեն խորհրդից պահանջել է վճռականօրէն դատապարտել սիոնիստական ռեժիմի անխոհեմ եւ վտանգաւոր յայտարարութիւններն՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր շահերը պաշտպանելու համար չի վարանի իրացնել Իսրայէլի ռեժիմի կողմից առաջացած ցանկացած սպառնալիքին եւ անօրինական գործողութիւններին վճռականօրէն արձագանգելու իր օրինական եւ բնորոշ իրաւունքները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button