ԻրանՄիջազգային

Նասեր Քանանին Եւրոպական երեք երկրներին խորհուրդ է տւել՝ խուսափել այնպիսի յայտարարութիւններից, որոնք չեն նպաստում Իրան-Եւրոպա փոխգործակցութեանը

«ԱԼԻՔ» – Իրանի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ապակողմնորոշիչ եւ հեռու իրաւական հիմունքներից եւ քաղաքական յատուկ նպատակներ հետապնդող է համարել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Անգլիայի արտգործնախարարութիւնների յայտարարութեան դրոյթները՝ կապւած «Ֆաթթահ 2» հրթիռի հետ:

Իրանի արտաքին գործերի նախարարութեան լրատւական կայքէջի համաձայն՝ Նասեր Քանանին ընդգծելով, որ իրանական 1402 թւականի մեհր ամսի 26-ից Անվտանգութեան խորհրդի մակարդակով դադարեցւել է Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ հրթիռային բոլոր սահմանափակումները, անընդունելի է համարել եւրոպական երեք երկրների յայտարարութեան մէջ ընդգծւած դրոյթները: Քանանին յայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հրթիռային նորմատիւ կարողութիւնների զարգացման նպատակը կանխարգելումն է ըստ երկրի պաշտպանական կարիքների։ Նա նշել է. «Որոշ կողմերի անհիմն մեղադրանքները որեւէ ազդեցութիւն չունեն պաշտպանական ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետութեան իրաւունքների եւ օրինական գործողութիւնների վրայ։ Քանանին Եւրոպական երեք երկրներին խորհուրդ է տւել, խուսափել այնպիսի յայտարարութիւններից, որոնք չեն նպաստում Իրան-Եւրոպա փոխգործակցութեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button