Մարզական

Ռոնալդուն կը ստանայ Մարադոնայի անւան մրցանակը

Պորտուգալիայի հաւաքականի եւ Սաուդական Արաբիայի «Ալ Նասր»-ի 38-ամեայ յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն Dubai Globe Soccer Awards 2023 մրցանակաբաշխութիւնում կը ստանայ տարւայ լաւագոյն ռմբարկուի մրցանակը, որը լեգենդար արգենտինացի Դիեգօ Մարադոնայի անւան է, հաղորդում է Goal.com-ը։ Մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ յունւարի 19-ին։

2023 թւականին Ռոնալդուն ակումբային թիմի եւ ազգային հաւաքականի կազմում խփել է 54 գոլ՝ յետ թողնելով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամեայ ֆրանսիացի յարձակւող Կիլիան Մբապէին  (52 գոլ), Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ի 30-ամեայ անգլիացի յարձակւող Հարի Քէյնին (52 գոլ) եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի 23-ամեայ նորւեգացի յարձակւող Էրլինգ Հոլանդին (50):

Սաուդական Արաբիայի ընթացիկ առաջնութիւնում Ռոնալդուն մասնակցել է 18 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նա ճանաչւել է դեկտեմբերի լաւագոյն խաղացողը Սաուդական լիգայում։

Sport.news.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button