ԹեհրանՀամայնք

ՊԺ-ն ընտրեց Թեմական խորհուրդ եւ Հաշւեքննիչ մարմին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 10-ին շարունակւեց Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի երկրորդ նիստը, որի հիմնական օրակարգը Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնն էր: Նիստին որին ներկայ էին աւելի քան 40 պատգամաւորներ, ներկայ էր Ներքին գործերի նախարարութեան կուսակցութիւնների եւ արհմիութիւնների 10-րդ յօդւածի յանձնաժողովի ներկայացուցիչ Մոհամմադզադէն:

Ըստ ժողովի օրակարգի եւ ընթացակարգի պատգամաւորները նախ առաջարկեցին Թեմական խորհրդի կազմի թեկնածուներին, որից յետոյ փակ գաղտնի քւէարութեամբ Թեմական խորհրդի անդամներ ընտրւեցին՝ Արմինէ Սէթխանեանը, Հարմիկ Աւետեանը, Անի Միրզախանեանը, Շահէն Յարութիւնեանը, Վարուժ Յովհաննիսեանը, Հայկ Տէր Մկրտչեանը, Հայրիկ Աղանեանը, Մհեր Օհանեանը, Դաւիթ Աբուլեանը, Ժորժ Հայրապետեանը եւ Արթին Շահբազեանը:

Ապա ներկայացւեց Հաշւեքննիչ մարմնի թեկնածուների անւանացանկը, եւ քանի որ անւանացանկը համահաւասար էր Հաշւեքննիչ մարմնի անձնակազմի թւի հետ, ըստ ՊԺ-ի դիւանի եւ Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցչի՝ պատգամաւորները բաց քւէարկութեամբ մէկ առ մէկ քւէարկեցին ներկայացւած թեկնածուներին: Նորընտիր Հաշւեքննիչ մարմնի անդամները ընտրւեցին՝ Ռիմա Ղարախանեանը, Էմին Ղահրամանեանը, Հերմինէ Արզումանեանը, Գիլդա Իսրայէլեանը, Լեւիկ Մահմուդեանը, Դերիկ Սեդրակ Արշակը, Առլեթ Իսկանդարեանը, Սուրիկ Քեշիշեանը եւ Կարօ Պետրոսեանը:

Ընտրութիւնից յետոյ շարունակւեց շրջանաւարտ Թեմական խորհրդի գործունէութեան քննարկումը: Պատգամաւորները կատարեցին ըստ էութեան արտայայտութիւններ եւ հարցումներ ուղղեցին շրջանաւարտ Թեմական խորհրդի ներկայացւած բարոյական եւ նիւթական զեկոյցի մասին:

Վերջում շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը համապարփակ բացատրութիւններ ներկայացրեց Թեմական խորհրդին կից մարմինների վերաբերեալ:

Ժողովը շարունակւելու է շաբաթ՝ յուլիսի 20-ին:

Related Articles

Back to top button