Այլ

Փոքրիկների համար պլանշետների կիրառումն իբրեւ «էլեկտրոնային դայակ» յղի է էլ աւելի մեծ թւով հիստերիկ վիճակներով

Նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ պլանշետների կիրառումը որպէս «էլեկտրոնային դայակներ» փոքր երեխաների համար կարող է յանգեցնել աւելի շատ հիստերիկ վիճակների, ինչը, իր հերթին, կարող է նեարդայնացնել ծնողներին, որոնք փորձելով հանգստացնել իրենց երեխային՝ նրանց պլանշետ են տալիս:

Նման տեսակի «արատաւոր շրջանը» կրկնւել է հետազօտութեան մասնակից կանադացի դեռահասներից շատերի վաղ տարիքում: Արդիւնքում, ըստ հետազօտողների, «վաղ մանկութեան ժամանակ պլանշետների օգտագործումը կարող է խաթարել զայրոյթն ու հիասթափութիւնը կառավարելու ունակութիւնը եւ փոքր երեխաների մէջ էլ աւելի հաճախակի զայրոյթի բռնկումների յանգեցնել»։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են JAMA Pediatrics հանդէսում: Ինչպէս նշում են գիտնականները, նախադպրոցական տարիքը «յուզական կարգաւորման հմտութիւնների զարգացման առումով անչափ զգայուն ժամանկաշրջան է»։ Մանչուկները յաճախ հակւած են լացելու եւ գոռալու: Բայց տարիների ընթացքում նրանք հասունանում են եւ շատ աւելի լաւ են վերահսկում սեփական զայրոյթն ու հիասթափութիւնը: Սակայն դրա համար նրանք ծնողների ուշադրութեան կարիքն ունեն։ Հետազօտողների կարծիքով՝ երեխաները սովորում են կարգաւորել զգացմունքները երկու եղանակով։

Նախ, ծնողները կարող են ուղղակիօրէն սովորեցնել երեխաներին վերահսկել սեփական յուզական պոռթկումները, երբ դրանք ի յայտ են գալիս։ Երկրորդ՝ երեխաներն ուշի-ուշով հետեւում են ծնողներին՝ պարզելու համար՝ ինչպէս են մեծահասակները սեփական յոյզերից գլուխ հանում:

News.am

Related Articles

Back to top button