Համայնք

Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները Ռումինիայում մասնակցել են խորհրդաժողովի

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, յունիսի 2-ից 6-ը Բուխարեստում մասնակցել են միջխորհրդարանական ուղղափառ եկեղեցիների պատգամաւորների 32-րդ ընդհանուր ժողովին: Քանի որ այս տարի լրանում է Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու անկախութեան 150 ամեակը եւ իրենց պատրիարքութեան 100 ամեակը, ուստի նիստը գումարւել է Ռումինիայում: Նիստը կայացել է Ռումինիայի խորհրդարանում: Ռումինիա մեկնած պատգամաւորները հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանի, Իրան -Ռումինիա բարեկամական խմբի անդամների, նաեւ վարչապետի տեղակալի հետ, ով միաժամանակ համարւում է Ռումինիայում փոքրամասնութիւնների պատասխանատուն:

Ժողովի օրակարգն էր՝ Խորհրդարանական  եւ կրօնական հաստատութիւնների միջեւ համագործակցութիւնը արհեստական ​​բանականութեան կիրառման առանցքների ձեւաւորման գործում՝ հաշւի առնելով Մարոկկոյում կայացած Համաշխարհային միջխորհրդարանական վեհաժողովի յայտարարութեան կարեւորութիւնը։

Related Articles

Back to top button