ՄիջազգայինՔաղաքական
Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Պակիստանը համատեղ զօրավարժութիւններ կանցկացնեն Ադրբեջանում

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Պակիստանը համատեղ զօրավարժութիւններ կանցկացնեն Ադրբեջանում: Հաղորդում է Tert.am-ը:
«Անսահման եղբայրութիւն IV» բազմազգ զօրավարժութիւնները տեղի կունենան սեպտեմբերին: Դրանց նպատակն է բարձրացնել մասնակից երկրների համատեղ օպերատիւ կարողութիւնները եւ «նպաստել» (չակերտները՝ԽՄԲ.) տարածաշրջանային անվտանգութեան ամրապնդմանը։
Յունիսի 10-ին Բաքւում տեղի է ունեցել «Անսահման եղբայրութիւն IV» բազմազգ զօրավարժութիւնների պլանաւորման համաժողովը։