Գիտնականները նշել են տագնապից եւ դեպրեսիայից տառապող երեխաների ու դեռահասների բուժման լաւագոյն մեթոդը

Նոր հետազօտութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Journal of the American Academy of Child & Adolescent Psychiatry ամսագրում, ցոյց է տւել, որ կանոնաւոր ֆիզիկական վարժութիւնները տրամադրութեան խանգարումներից տառապող երեխաների եւ դեռահասների բուժման լաւագոյն մեթոդներից են։
Գիտնականները պարզել են, որ տագնապն ու դեպրեսիան նւազում են, երբ երեխաները մասնակցում են կազմակերպւած ֆիզիկական վարժութիւնների ծրագրերի։
Վերլուծել են 375 կլինիկական փորձարկումների տւեալներ, որոնց մասնակցել է 5-ից 18 տարեկան աւելի քան 38000 երեխայ։ Ըստ արդիւնքների, տագնապի մակարդակը նւազել է, երբ մասնակիցները զբաղւել են ցածր ինտենսիւութեան ուժային մարզումներով, ինչպիսին է ծանրութիւն բարձրացնելը։
Իսկ դեպրեսիւ ախտանշանները բարելաււել են աերոբիկ եւ ուժային վարժութիւնները համատեղող միջին ինտենսիւութեան մարզումների դէպքում։ Օգուտը զգալի է եղել՝ անկախ նրանից, թէ մասնակիցները շաբաթական 1, թէ 3 օր են զբաղւել սպորտով։
Ըստ գիտնականների, այս արդիւնքները վկայում են, որ ֆիզիկական վարժութիւնները կարող են օգնել բարելաւել երեխաների տրամադրութիւնը՝ առանց դեղամիջոցների, օրինակ՝ հակադեպրեսանտների, օգտագործման։
news.am