ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը յայտարարել է, որ Ուկրաինայի հետ հաշտութիւն կնքելու համար Ռուսաստանին 10-12 օր է տալիս

«ԱԼԻՔ» – Մեծ Բրիտանիայի վարչապետ Քէյր Սթարմերի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են Ռուսաստանի վերաբերեալ իր նախկին մեկնաբանութիւնների եւ Ուկրաինայում խաղաղութեան համաձայնագրի ժամկէտների կրճատման մասին: Հաղորդում է անգլիական The Guardian-ը։
Թրամփը յայտարարել է, որ կը կրճատի վերջնաժամկէտը մինչեւ «10 կամ 12 օր», մինչեւ որոշակի առաջընթաց գրանցւի։
«Ես մտադիր եմ մօտ ժամանակներս նոր վերջնաժամկէտ սահմանել՝ մօտ 10 կամ 12 օր։ Սպասելու պատճառ չկայ։ Անցել է 50 օր, ես ուզում էի մեծահոգի լինել, բայց մենք պարզապէս որեւէ առաջընթաց չենք տեսնում»,-յաւելել է նա։