ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնների մասին

Միջին Արեւելքի ներկայ գերլարւած իրավիճակում մեծ ուրախութեամբ տեղեկանում ենք Իրանի Իսլամական Հանրապետութան եւ Հայաստանի Հանրապետութեան պետական բարձրաստիճան այրերի աշխոյժ հանդիպումների մասին Հայաստանում։

Պատմագիրների վկայութեամբ երկու հարեւան պետութիւնների ժողովուրդները հազարամեակների թոհուբոհում միաձոյլ պատմութիւն են կերտել։ Բարեբախտաբար այդ յատկանշական առաւելութիւնը կիրառւում է նաեւ այսօր։

Երկու երկրների գիտակից, առաջադէմ մտաւորականները ցնծութեամբ են խօսում սոյն հանդիպումների մասին ու մեծ յոյսեր են փայփայում։

Ցաւօք սրտի այս հարեւան ժողովուրդները ներկայում գոհացուցիչ ճանաչողութիւն չունեն միմեանց նկատմամբ։ Յուսանք պետական այրերի եւ մտաւորականութեան հետեւողական ջանքերով վերացւի այդ անցանկալի բացը։ Հայաստանահայերը իրանահայ համայնքից զգալի դերակատարութիւն են ակնկալում տւեալ ասպարէզում։

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Օգոստոս 2025 թ.

Related Articles

Back to top button