
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի X սոցիալական ցանցում եբրայերէն էջը հրապարակել է օգոստոսի 24-ին, Էմամ Ռեզայի նահատակութեան սգոյ արարողութեան ժամանակ, սիոնիստական ռեժիմի վերաբերեալ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի խօսքերից մի հատւած, որում նա մասնաւորապէս նշել է.
«Այսօր մեր թշնամին՝ սիոնիստական ռեժիմը, աշխարհի ամենաատելի ռեժիմն է։ Ազգերը զզւում են սիոնիստական կառավարութիւնից, եւ կառավարութիւնները նոյնիսկ դատապարտում են նրան»։