ԹեհրանԻրանՀամայնքՄարզական

Թեհրանահայ պատանի Մաթիու Աջունեանը՝ Իրանի «կիոկոշին» կարատէի ոսկէ մեդալակիր

«ԱԼԻՔ» – Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ «Շանթ» ազգային դպրոցի աշակերտ՝ ութամեայ Մաթիու Աջունեանը մարզական յաջողութիւն է գրանցել:

Մաթիու Աջունեանը 6 տարեկան հասակից իր մասնակցութիւնն է բերել «կիոկոշին» կարատէի դասարաններին: Նա մասնակցել է Իրանի «կիոկոշին» կարատէի պատանիների  տարիքային խմբում 20 կգ. քաշային կարգում ազգային մրցոյթին,որը կայացել է սեպտեմբերի 11-ին Թեհրանի իսլամական Ազատ համալսարանում :

Այդ մրցութեան մէջ նա գրաւել է առաջին տեղը  արժանանալով ոսկէ մեդալի եւ տիրանալով ազգային փառատօնի չեմպիոնի կոչմանը:

«ԱԼԻՔ»-ը եւս շնորհաւորում է պատանի  մարզիկին, մաղթելով նրան առաւել յաջողութիւններ ու երելք:

Related Articles

Back to top button