ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Մարիա Զախարովայի ձայնի նմանակմամբ դիպֆէյքի մասին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի ԱԳՆ-ն յայտնել է, որ համացանցում յայտնւել է դիպֆէյք՝ հիմնւած Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հաղորդման կադրերի վրայ։ Հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը:

«Ուշադրութիւն ենք դարձրել որոշ սոցիալական ցանցերում յայտնւած դիպֆէյքին՝ հիմնւած 2025 թւականի հոկտեմբերի 1-ին «Ռադիօ Սպուտնիկի» եթերում Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հեղինակային հաղորդման կադրերի վրայ։

Սա արհեստական բանականութեան տեխնոլոգիաների միջոցով ստեղծւած հերթական կեղծիքն է. նէյրոնային ցանցի գեներացրած ձայնային ուղին, որը նմանակում է Մարիա Զախարովայի ձայնը, դրւած է իրական կադրերի վրայ»,- նախազգուշացրել են գերատեսչութիւնից։

Նշւում է, որ իրականում տւեալ հատւածում Մարիա Զախարովան խօսում էր Մոլդովայում ընտրութիւնների հետ կապւած իրավիճակի մասին։

«Տեսանելիութեան համար ներկայացնում ենք կեղծիքի եւ բնօրինակ հատւածի տեսանիւթերի համեմատութիւնը։

Յիշեցնում ենք սոցցանցերում հրապարակւող տեղեկատւութիւնը, այդ թւում՝ տեսանիւթի արժանահաւատութիւնը, պաշտօնական աղբիւրներում մանրակրկիտ ստուգելու անհրաժեշտութեան մասին»,- ընդգծւում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրութեան մէջ։

Related Articles

Back to top button