ԻրանՔաղաքական

ԻՅՊԿ հրամանատար. «Պարսից ծոցի կղզիներում թշնամու որեւէ գործողութիւն կարժանանայ վճռական պատասխանի»

«ԱԼԻՔ» – «Եթէ ​​թշնամին որեւէ քայլ ձեռնարկի Պարսից ծոցում եւ կղզիներում, Իսլ. յեղափոխութան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը կը պատասխանեն լիակատար պատրաստութեամբ»: Ինչպէս հղորդում է «Թասնիմ»-ը՝ այս մասին յայտարարել է ԻՅՊԿ հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը, որը այցելել էր Պարսից ծոցի կղզիներ՝ տեղում ստուգելու ԻՅՊԿ ռազմածովային ուժերի մարտական պատրաստւածութիւնը:

«ԻՅՊԿ-ի նաւատորմը զինւած է եւ պատրաստ է հակազդել թշնամու որեւէ քայլի։

Ինչպէս Զինւած ուժերը 12-օրեայ պարտադրւած պատերազմում ծնկի բերեցին սիոնիստական ​​ռեժիմին եւ Միացեալ Նահանգներին, այնպէս էլ եթէ թշնամիները Պարսից ծոցում եւ կղզիներում որեւէ շարժում ձեռնարկեն, ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերը կը պատասխանեն լիակատար պատրաստութեամբ։

Թշնամին սարսափում է մեր զինւորների հոգեւոր յատկութիւններից եւ քաջութիւնից: Փառք Աստծոյ, այս այցի ժամանակ զինւորների հոգեւոր եւ մարտական պատրաստւածութիւնը շատ բարձր էր»,- ասել է ԻՅՊԿ հրամանատարը:

Related Articles

Back to top button