ՄիջազգայինՔաղաքական
Եգիպտոսի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին զինւորներ ուղարկել Գազա

«ԱԼԻՔ» – Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին կոչ է արել ԱՄՆ-ին զօրքեր տեղակայել Գազայի հատւածում՝ իրավիճակի կարգաւորման շրջանակներում:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱԳ նախարարն ասել է CNN-ին տւած հարցազրոյցում՝ հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շէյխում կայանալիք գագաթնաժողովից առաջ:
«Մեզ պէտք են ամերիկացի զինւորականներ իրադարձութիւնների վայրում։ Զօրքը շատ կարեւոր է»,-ասել է նա:
Նախարարը յաւելել է, որ զինւորականները պէտք է մասնակցեն անկլաւի տարածքում ուսուցման, կառավարման եւ վերահսկողութեան ապահովմանը։