Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Ալիեւը յանձնարարականներ է տալիս «Հայաստան ադրբեջանցիների վերադարձի» համար»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գրում է.

«Սեւանայ լճի տխրահռչակ «Գեոյչա» անւանման վերաբերեալ Բաքւի բռնապետի բարբաջանքը մեզանում իր լայն արձագանքով ուշադրութիւնից դուրս թողեց, ըստ իս, աւելի կարեւոր մի հանգամանք։ Բանն այն է, որ Բաքւի բռնապետն իր վերջին ելոյթում ոչ թէ պարզապէս մտքեր էր կիսում հաւաքւածների հետ, այլ ուղղակի յանձնարարական էր տալիս արհեստածին Ադրբեջանի պետական կառոյցներին, հասարակական կազմակերպութիւններին եւ, այսպէս կոչւած, գիտնականներին ծաւալել «իրենց պատմական հողեր՝ այժմեան Հայաստան, ադրբեջանցիների վերադարձն» ապահովող գործունէութիւն։ Սա ուղիղ ցուցիչ է առ այն, որ թշնամին շարունակում եւ շարունակելու է Հայաստանի դէմ հիբրիդային պատերազմը, որովհետեւ նրա իրական նպատակը ոչ թէ խաղաղութիւնն է, այլ Հայաստանի պետութեան որպէս քաղաքական գործօն ամբողջական թուլացումն ու ապամոնտաժումն է»։

Yerkir.am

Related Articles

Back to top button