Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Իշխող ռեժիմին մարդիկ պէտք է պատերազմ ուղարկելու համար, սակայն երբ նման ողբերգութիւն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ»

Արցախում 2023-ի սեպտեմբերեան ադրբեջանական ագրեսիայի եւ արցախցիներին բռնի հայրենազրկելուն զուգահեռ ողբերգութեան մէկ այլ էջ գրանցւեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետեւանքով 2 հարիւրից աւելի զոհեր եղան, 2 տասնեակ մարդու ճակատագիր էլ մինչ այժմ յայտնի չէ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։Այս մասին հաղորդում է 168.am-ը:

«Զոհերի ընտանիքի անդամները, հարազատները 2 տարուց աւելի է տարբեր դռներ են ծեծում, փորձում հասկանալ, թէ իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ պայմաններում այսպիսի աղէտ եղաւ, ովքե՞ր են պատասխանատուներ, բայց այդպէս էլ պատշաճ պատասխան չեն ստացել:

Աւելին, մինչ այժմ, զոհւածներին կարգավիճակ չի տրւել, չի արձանագրւել այդ պայթիւնի եւ պատերազմի կապը ու նրանց ընտանիքները համապատասխան հիմնադրամից աջակցութիւն չեն ստանում:

Այդ զոհերից շուրջ 8 տասնեակը ուժային տարբեր կառոյցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ ընդհանուր առմամբ պայթիւնի հետ առնչւող ողջ եղելութիւնը պատերազմական գործողութիւնների հետ ուղիղ առնչութիւն ունէր:

Իշխող ռեժիմին մարդիկ պէտք է պատերազմ ուղարկելու, վարժական հաւաքների, ծառայութեան համար, սակայն երբ նման ողբերգութիւն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ»,-գրել է նա:

Related Articles

Back to top button