Հիրաքանի անտառում դեռ չմարւած 4 կրիտիկական օջախ կայ

Գոլեստանի անտառապահական ծառայութեան հրամանատար, գնդապետ Իսա Գոլբինի Մոնֆարեդը տեղեկացրել է, որ Հիրաքանի անտառներում բռնկւած հրդեհի մեծ հատւածը մարւել է, սակայն Մինուդաշտում երեք եւ Քալալէում մէկ օջախ դեռ շարունակում են այրւել։
Նրա խօսքով, կասեցման աշխատանքներին ներգրաււած են բնապահպանութեան, անտառտնտեսութեան, եւ Բասիջ կամաւորական ուժերը, սակայն դժւարանցանելի տարածքը եւ ուժգին քամիները շարունակում են դանդաղեցնել հրշէջների աշխատանքը։
Մոնֆարեդը նշել է, որ Ալիաբադում հրդեհը հիմնականում վերահսկողութեան տակ է, մինչդեռ Մինուդաշտում բարձրադիր եւ անանցանելի գօտիներում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Քալալէում եւս ուժեղ քամիները խանգարում են ամբողջութեամբ մարել հրդեը:
Թասնիմը յիշեցնրել է, որ նախորդ երկու օրերին Քորդքուի, Ալիաբադ Քաթուլի եւ Ազադշահրի անտառային հրդեհները մարւել էին։ Նախորդ շաբաթ եւս հրդեհներ էին գրանցւել Մազանդարանի Չալուս եւ Նոշահր քաղաքների անտառներում, վնասելով Հիրաքանի արգելոցային անտառների ծառային պաշարները։



